Tert.am-ը գրում է․

Բնական է, որ Արցախի Հանրապետությունը չէր ընդգրկվելու Եվրասիական տնտեսական միության մեջ, քանի որ ի սկզբանե հայտ չէր ներկայացրել: Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանների կողմից Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի վավերացման փաստին, ու հատկապես նրան, որ նշվել է, թե Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվում ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո: 

«Այստեղ որևէ տարօրինակ բան չկա: Բացի դրանից, դեռևս պետական մակարդակով ճանաչում չունենք ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի կողմից, հետևաբար, այստեղ ո՛չ տարօրինակ, ո՛չ էլ անհանգստանալու բան կա,-ասաց Դավիթ Բաբայանը,–բայց սա չի նշանակում, որ եթե նրանք վավերացրել են և Արցախը չկա, ուրեմն Արցախը մեկուսանալու է կամ հայտնվելու է շրջափակման մեջ: Այդպիսի բան չկա: Ուղղակի չպետք է քաղաքականացնել. բնական է, որ չենք կարող լինել այդ միության անդամ, քանի որ հայտ չենք ներկայացրել և խնդիրներ կան ճանաչման հետ կապված»:

Դավիթ Բաբայանն  ասաց, թե որևէ արմատական փոփոխություն չի ակնկալում:

«Արդեն ութ տարուց ավելի է, որ Հայաստանն անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և որևէ խնդիր չկար այդտեղ: Ինչի՞ համար մենք այստեղ պետք է սկսենք արհեստականորեն իրավիճակը բարդացնել, քննարկումներ ու շահարկումներ անել: Ուղղակի որևէ փոփոխություն տեղի չի ունենալու»,-ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել