Ինձ մի բան է ուրախացնում է` Ամանորի մարմաջը կնվազի. Երվանդ Մանարյանը` թանկացումների մասինYerkir.am-ը գրում է․

Վերջին օրերին դոլարի գնի բարձրացումը և դրանից բխող մի շարք ապրանքների գնի թանկացումը ըստ ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի` անհանգստանալու տեղիք չպետք է տա:

Yerkir.am-ի հետ զրույցում Երվանդ Մանարյանը նշեց, որ մենք պարզապես պետք է գիտակցենք, որ աշխարհի մի մասն ենք, և չենք կարող աշխարհում տեղի ունեցող գործընթացներից դուրս գտնվել և մեր ուզած ձևով ապրել: Այս առումով, ըստ Մանարյանի, պետք է ինչ-որ տեղ նաև հարմարվենք տեղի ունեցող երևույթներին:

«Արտառոց ոչինչ չկա, ամենափոքր երկիրն անգամ մեծ տնտեսություն է ունենում, և եթե հանկարծ ինչ-որ բան խաթարվում է` ոմանք շփոթության են մատնվում և դա փոխանցվում է նաև մյուսներին: Անկեղծ ասած` մի բան ինձ ուրախացնում է` մեր Նոր տարվա մարմաջը մի քիչ կնվազի, չգիտեմ ինչու` մենք այլանդակ ձևով ուզում ենք Ամանորը մեզ համար դարձնել արտառոց մի երևույթ, բայց այդպես չի` այն սովորական տոն է»,-ասում է Մանարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել