Ինչու՞ կսկսվի կամ չի սկսվի սառը պատերազմը. հարցման արդյունքներBarometer.am-ը գրում է․

Նախորդ հոդվածներից մեկում ներկայացվել էր Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի՝ (www.wciom.ru) 2014թ.-ի նոյեմբերի 22-23-ն անցկացված հարցմանարդյունքները, որով պարզվել էր ռուսաստանցիների վերաբերմունքը Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև սառը պատերազմի վերսկսման հավանականությունը:

Այս անգամ կներկայացվի, թե ինչու կսկսվի կամ չի սկսվի սառըպատերազմը՝ ըստ ռուսաստանցիների:

Բոլոր նրանց, ովքեր համարել էին, որ պատերազմի վերսկսումը հավանական է (hարցվածների 1/3-ը՝ 31%-ը), տրվել է հետևյալ բաց հարցը՝ "Ինչո՞ւ եք այդպես կարծում", որին կարող էին տալ մինչև երեք պատասխան: Եվ այսպես, առաջին հերթին սառը պատերազմի վերսկսումը կապում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի ագրեսիվ պահվածքի հետ (հարցվածների 23%-ը), նաև նշում են, որ այն արդյունք կլինի ընդհանուր երկրագնդում տիրող իրավիճակի (15%), սանկցիաների կիրառման (14%), միջազգային իրավիճակի սրման (12%) և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել