_F8W13491in.am-ը գրում է․

«Իմ ամանորյա ցանկությունը ԼՂ հակամարտության կարգավորումն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա նշեց, որ իր համար շատ կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը և այն իր ամանորյա գլխավոր երազանքն է:

Հարցին, թե կցանկանա՞ր լինել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, պատասխանեց, որ ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է Ադրբեջանը շատ տարբեր ոլորտներում: «Մենք սերտորեն աշխատում ենք մի շարք ոլորտներում. Աֆղանստանի հյուսիսային բաշխման ցանցի շրջանակում, էներգետիկ ոլորտում, նավթի պաշարները Արևմտյան եվրոպայի համար դիվերսիֆիկացնելու հարցում, Իրանի համատեքստում: Խնդիր չեմ տեսնում, որ լինեի ԱՄՆ դեսպանը Բաքվում: Մարտահրավեր կլիներ հասկանալ նրանց դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ: Ես ափսոսում եմ, որ Բաքվում չկարողացա լինել, ես էլ Թբիլիսիում եղա: Մորնինգսթարն այստեղ եղավ, հրավիրեց Բաքու, բայց նա գնաց, և ես ափսոսում եմ, որ չկարողացա լինել այնտեղ:

Հաջորդ աշխատանքում պետքարտուղարության Եվրոպական բյուրոյում եմ աշխատելու, այնտեղ առիթ կունենամ աշխատել Ադրբեջանի հետ»,- ասաց Ջոն Հեֆերնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել