Մինչև հունվարի 15-ը երթուղիները կգործեն առանց խնդիրներիLife.panorama.am-ը գրում է․

Ուղևորափոխադրումների և քաղաքապետարանի ներկայացուցիչների հանդիպումը կարճաժամկետ արդյունք է տվել: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, նախնական պայմանավորվածության համաձայն մինչև հունվարի 15-ը երթուղայիները կաշխատեն անխափան:

«Որպեսզի ուղևորափոխադրումների ոլորտում վայրիվերումներ չլինեն, գործընթացն անցկացվի առանց խնդիրների, պայմանավորվել ենք, որ մինչև հունվարի 15-ը շարունակենք սպասարկել: Հունվարի 15-ին ուղևորափոխադրող ընկերությունների ու քաղաքապետարաների ներկայացուցիչների հետ կրկին հանդիպում կլինի»,-ասաց Հրանտ Եղիազարյանը: Այդ հանդիպմանը հարց է բարձրացվելու սակագնի վերանայման հետ կապված: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել