Դրամը շարունակում է արժևորվել. Բանկերը $1-ը մանրում են 447- 465 դրամովPanARMENIAN.Net-ը գրում է․

Ռեկորդային անկումից հետո դրամի արժևորումը շարունակվում է. դեկտեմբերի 19-ին` ժամը 11:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 447 դրամ է, առավելագույնը՝ 465, վաճառքի նվազագույն արժեքը 478 դրամ է, առավելագույնը` 500: Միջին փոխարժեքն է 455,81` առքի և 491,19 դրամ վաճառքի դեպքում: Դեկտեմբերի 18-ի համեմատ դրամը դոլարի նկատմամաբ արժևորվել է 26,92 կետով առքի և 23,52 կետով վաճառքի դեպքում:

Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 6,65 դրամ, վաճառքինը՝ 7,94 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 7,65 դրամ է, վաճառքինը՝ 9,20:

1 եվրոն հայկական բանկերը վաճառում են նվազագույնը 591, առավելագույնը՝ 640 դրամով, իսկ գնում 535-ից 577 դրամով: Նախորդ օրվա համեմատ փոխարժեքը նվազել է համապատասխանաբար 33,06 և 36,06 կետով:

Դեկտեմբերի 18-ի համար ԿԲ-ն $1-ի դիմաց սահմանել է 497 դրամ, ինչը նախորդ ցուցանիշից պակաս է միանգամից 30,20 կետով:1 եվրոյի դիմաց սահմանվել է 611,86 դրամ` նախորդ ցուցանիշից 45,08 կետով պակաս: Իսկ ռուսական ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել 0.38 կետով՝ 8,08 դրամ:

Դեկտեմբերի 17-ին մինչև ուշ գիշեր Ազգային ժողովը դռնփակ նիստում քննարկել է Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը։ Առանց ընդմիջումների` ուղիղ 6 ժամ ընթացող նիստի ժամանակ միայն Կենտրոնական բանկի նախագահին պատգամավորները մոտ 40 հարց են ուղղել։ Նոր դրամ շրջանառության մեջ դնելու հարց չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակն դուրս է վերահսկողությունից՝ խանութներ են փակվում, գնաճը անկառավարելի է դարձել, Գագիկ Խաչատրյանն ասել է. «Բնականաբար, կլինեն նման դեպքեր, որովհետև տնտեսվարողները հայտնվել են մի իրավիճակում, որ իրենց համար էլ է անկախատեսելի: Հիմա Կենտրոնական բանկն ու կառավարությունը պետք է կարողանան գործիքներ կիրառել, որպեսզի կայունացնեն իրավիճակը»:

Նախարարի խոսքով, ստեղծված իրավիճակի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, և պետք է տարանջատել ու փակել սողանցքները՝ արհեստական և սուբյեկտիվ պատճառները, որպեզի կարողնան լուծման հասնել: Իսկ թե ինչու մինչ այժմ չեն արվել հարցին ի պատասխան նախարարն ասել է, որ արժեզրկումը շատ արագ կատարվեց, իսկ դրանից հետ գալը բարդ պրոցես է և դրանից կախված հանգամանքները պետք է աստիճանաբար լինեն:

 

Նիստից հետո Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ մանրամասն քննարկել են ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը: Խորհրդարանի նախագահը նաև նշել է, որ մինչև տարեվերջ բավականին լուրջ զսպվածություն կառաջանա այս ուղղությամբ, ինչը նախևառաջ կապված է նավթի գների բարձրացման հետ, «որը ակնհայտ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել