Հայաստանում դոլարն անկում է ապրում. դրամը կայունանում է (լուսանկար)Panorama.am-ը գրում է.

Հայաստանում դոլարն արագ տեմպերով անկում է ապրում: Ժամը 23:00-ի դրությամբ հայաստանյան սուպերմարկետներում տեղակայված տարադրամի փոխանակման կետերում դոլարի առքի ամենաբարձր ցույցանիշը տատանվում է 510-ից 520 դրամի միջև: 

Մինչդեռ rate.am կայքի՝ ժամը 20:00-ին թարմացված տվյալներով, բանկերում դոլարի առքի միջին ցուցանիշը 550 դրամն էր: Panorama.am-ի թղթակիցն այսօր ժամը 20:00-ի սահմաններում դոլարը SAS սուպերմարկետում դրամի է վերածել 550-ով, իսկ այս պահին նույն սուպերմարկետում դոլարի առքի ցուցանիշը 510 է:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում դոլարն էժանացել է 30-ից 40 դրամով, իսկ դրամը կայունանալու միտումներ է դրսևորվում: Փորձագետների կանխատեսումներով` դոլարի անկումը կշարունակվի առաջիկա մի քանի օրերին ևս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել