pod1in.am-ը գրում է․

Բրաունի համալսարանի կողմից անցկացված նոր ուսումնասիրությանը 67-79 և 19-30 տարեկան մարդիկ են մասնակցել: Գիտնականները կամավորներին մի քանի հերթականություններ են ցույց տվել, որոնք կազմված են 6 տառերից և 2 թվերից: Յուրաքանչյուր հերթականության ֆոնին թարթող կետեր են եղել: Ուսումնասիրողները խնդրել են կամավորներին հիշել միայն թվերը, գրում է Science Codex-ը:

Տարեց մարդիկ, որպես կանոն, հիշել են կետերի շարժման ուղղությունը, որն առաջադրանքի հետ կապ չուներ: Ուսումնասիրողները բացատրում են, որ ուղեղը կարողանում է անէական հատկանիշների նկատմամբ նվազեցնել ուշադրությունը: Երբ վարժությունը բարդանում է, մարդիկ հակված են անտեսելու նման դետալները: Այս հատկանիշը ֆիլտրացում է կոչվում, որը ուսման մեջ կարևոր դեր է կատարում:

Երբ մենք ինչ-որ նոր բան ենք տեսնում, տեսական ինֆորմացիան, որն արդեն պահպանվում է ուղեղում, կարող է փոխարինվել մեկ ուրիշով՝ պակաս կարևորով: Ուղեղը պետք է նման տեղեկատվության նկատմամբ կայուն լինի և պաշտպանել այն, ինչը պահպանվում է հիշողության մեջ: Տարեց մարդիկ ամեն ինչ որսում են, հավանաբար նրանց ուղեղն արդեն ֆիլտրացիայի ունակ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել