Անասունների սպանդ` խոտի պատճառովArmnewsTV.am-ը գրում է.

Շենիկի գյուղապետարանի աշխատակիցները տարեսկզբին 2500 գլուխ անասուն հաշվառեցին: Գյուղապետը համոզված էր` տարեվերջին թիվը գոնե մի քանի տասնյակով ավելացած կլինի: Ամփոփիչ հաշվարկը ընթացի մեջ է, բայց անզեն աչքով էլ երևում է. նախիրը փոքրացել է: Ոռոգման ջրի պատճառով անասնակերը շատերի համար գլխացավանք դարձավ:

Արամայիս Խաչատրյանը 1 հեկտար առվույտ է մշակում, դրանով 10 խոշոր եղջերավոր անասուն է պահում: Այս տարի բերքի կեսն էլ չստացավ, միակ ելքը մորթելն է: Վարազդատ Կիրակոսյանի ընտանիքն ավելի բարդ վիճակում է: 20 խոշոր եղջերավոր անասուն ունի, ձմռանը յուրաքանչյուրին անվազն 600 հակ խոտ է անհրաժեշտ: Ինքը 2 հեկտարից ընդամենը 400 հակ է կուտակել: Համագյուղացիների պես նա էլ ստիպված կրճատում է անասնագլխաքանակը:

Շենիկում 800 հեկտար առվույտի ցանքատարածություն կա: Գյուղապետի խոսքով, այս տարի սպասվող բերքի մոտ 25 տոկոսն են կարողացել հավաքել: Համայնքի ղեկավարն ասում է` նախկինում հարևան համայնքներն էին Շենիկից առվույտ գնում, հիմա շենիկցիներն են անասնակեր վաճառող փնտրում: Գյուղացու հոգսը նաև գինն է ծանրացնում: Վերջին երեք տարիներին առվույտի մեկ տուկը 700-900 դրամ արժեր, այս տարի 1400 դրամից պակաս չեն վճարում:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել