Նոր զարգացումներ Բյուրեղավանի գիշերօթիկի նախկին տնօրենի գործումArmnewsTV.am-ը գրում է.

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մասին Արմնյուզ հեռուստաընկերությունը նկարահանել էր ապրիլին: Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի արդեն նախկին հաշվապահն ու տնօրենն են` մամուլով հրապարակված անանուն նամակում նշված չարաշահումների կապակցությամբ են միմյանց մեղադրում: Գիշերօթիկի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ամիսներ անց կալանավորվեց` պաշտոնական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու մեղադրանքով:

Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ տեղափոխված քրեական գործի նախաքննությունը պարզեց, որ Գայանե Մարգարյանը 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչի օժանդակությամբ հրամանագրել է դպրոցում չաշխատող 28 մարդկանց և յուրացրել է ավելի քան 46 միլիոն դրամ: Սրանից բացի, նախկին տնօրենը 2004-2014 թվականների ընթացքում պաշտոնն օգտագործելով գլխավոր հաշվապահի ու կադրերի գծով տեսուչի օժանդակությամբ, հաշվարկել է չաշխատող 4 աշխատակցի, բայց նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին և ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցների` որպես լրավճար` վատնելով ավելի քան 7 միլիոն դրամ: Այս ամենի համար Գայանե Մարգարյանին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: 

Դպրոցում նշանակվել է ֆինանսատնտեսական ստուգում: Բյուրեղավանի գիշերօթիկը հանրային ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ երեխաների նկատմամբ բռնությունների ահազանգերի պատճառով: ՄԻՊ գրասենյակի ուսումնասիրությունը պարզել էր, որ այստեղ, դասընթացների ժամանակ, դաստիարակը գրչով հարվածել է աշակերտի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: Այս մասին ՄԻՊ աշխատակիցները վարչապետին զեկուցել էին հաստատության մանկավարժների ներկայությամբ: Մամուլը դպրոցում երեխաների ծեծի ահազանգեր հնչեցրել էր 2 տարի առաջ: 

Իր նախորդի տխուր ավանդույթները Բյուրեղավանի գիշերօթիկի գործող տնօրեն Մարինա Գալստյանը դեռ փորձում է վերացնել: Միջանցքի պատերի մոխրագույնն են փոխել կանաչ, պատերը զարդարել վառ նկարներով: Երեխաների հոգեբանական խնդիրները դեռ ամբողջովին հաղթահարված չեն: Դպրոցի կոլեկտիվում լարվածությունը դեռ պահպանվում է: Նախկին տնօրենի կալանավորման լուրը շատերին է ցնցել:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել