Դերասանուհի Ռոզի Ավետիսովան ու Կորյուն Կարապետյանը մոտ օրերս կնշանվենLife.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ դերասանուհի Ռոզի Ավետիսովան և «Կուբա» փաբ-ակումբի տնօրենն Կորյուն Կարապետյանը պատրաստվում են նշանադրվել: Այսօր դերասանուհուց տեղեկացանք, որ նշանադրությունը տեղի կունենա մոտ օրերս. «Հստակ օրը չեմ նշի, թող մնա անակնկալ: Միայն կասեմ, որ այս ամսվա ընթացքում կլինի»:

Երիտասարդ զույգը դեռևս հարսանիքի օրը չի որոշել: Ինչպես մեր զրուցակիցը նշեց՝ ամեն ինչ իր ժամանակին կլինի:  Ի դեպ, դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե նրանք ինչպես և որտեղ են պատրաստվում անցկացնել միասնական առաջին Ամանորը, ինչ է պատրաստվում նվիրել ապագա ամուսնուն և ինչ նվեր կցանկանա ստանալ նրանից: «Ամանորի գիշերը սիրելիիս կողքին կլինեմ: Դեռևս քննարկում ենք, թե որտեղ կանցկացնենք միասին: Չեմ մտածել, թե նրան ինչ եմ նվիրելու, բայց ես իր ականջին ասել եմ, որ ուզում եմ ձմեռ պապին ինձ լավ նվեր բերի: Թե ինչ՝ ինքս էլ չգիտեմ»,-ժպիտով անկեղծացավ Ռոզին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել