Lurer.com–ը գրում է.

050071f43f2a1bab645062edc28ffe9a

Շվեյցարիայի կենդանիների պաշտպանները երեքշաբթի միջնորդագիր են ներկայացրել երկրի խորհրդարան՝ պահանջելով օրենսդրորեն արգելել շների և կատուների մսի կիրառումը կերակուրների մեջ, ինչը երկրի որոշ շրջաններում սուրբծննդյան ավանդական ուտեստ է համարվում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող SOS Chats Noiraigue խմբի ակտիվիստները հայտնել են, որ միջնորդագիրն արդեն հավաքել է մոտ 16 հազար ստորագրություն:

«Շվեյցարիայի բնակչության մոտ 3%-ը գաղտնի ուտում է կատվի և շան միս»,- գործակալությանը հայտնել է խմբի ղեկավար Թոմի Թոմեկը:

Ակտիվիստներից մեկը նշել է, որ շան միսը հիմնականում օգտագործվում է նրբերշիկների և ռևմատիզմի դեմ ճարպոտ քսուքի պատրաստման համար: Կատվի մսով կերակուրը Բեռն, Լյուցերն և Յուրա կանտոնների մի շարք շրջաններում Սուրբ ծննդի ավանդական ուտեստներից է: Դրանք պատրաստվում են ճագարի մսի նման՝ սպիտակ գինով և սխտորով:

Միջնորդագիրն արդեն ստորագրել է ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով հայտնի է կենդանիների պաշտպանությանն ուղղված իր գործունեությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել