2841691145033541in.am-ը գրում է․

Պարզվել է, որ այս տարի ամերիկացի ծնողների մոտ 20 տոկոսը Ծննդյան տոներին երեխաների համար որպես նվեր «Սառը սիրտ» մուլտֆիլմի խաղալիքներից կգնի, իսկ Բարբի տիկնիկ իրենց դուստրերի համար նախատեսում է գնել 17 տոկոսը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով ԱՄՆ Ռեթեյլերների ազգային ասոցացիային:

Բարբին շարունակում է կորցնել հանրաճանաչությունը: Միայն երրորդ եռամսյակի ընթացքում նրա վաճառքն անկում է ապրել 21 տոկոսով: Սակայն նույնը չի կարելի ասել Mattel-ի վաճառքների մասին: Հենց այս ընկերությունն է Disney-ի վկայագրով արտադրում «Սառը սիրտ» մուլտֆիլմից Էլզա և Աննա արքայադուստրեր տիկնիկները:

Տղաների շրջանում ամենահանրաճանաչը LEGO կոնստրուկտորն է: Ծննդյան տոներին այն նախատեսում է գնել ծնողների 14 տոկոսը: Երկրորդ տեղում են խաղալիք մեքենաները և բեռնատարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել