Tert.am-ը գրում է․

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ խումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը, որը կարևոր նախապայման է ապագայում ցեղասպանությունները կանխելու գործում: Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան թուրքերի կողմից՝ հայ, հույն և ասորի բնակչության նկատմամբ: Ոճրագործությունը կանխարգելելու և մեղավորներին պատժելու անկարողությունը բերել է մեր ժամանակներում ցեղասպանության կրկնությանը:

Առաջին աշխարհամարտի տարիների զանգվածային ջարդերի իրականացնողները չեն ենթարկվել Նյուրնբերգյան տեսակի հետապնդումների. ոչ մի միջազգային դատարան արդար դատավճիռ չի կայացրել մեղավորների հանդեպ կամ զոհերի իրավունքների վերականգնման և փոխհատուցման ընթացակարգ չի իրականացրել:

Արդարադատության փոխարեն Թուրքիան օգտագործել է նավթին հասանելիության իր իրավունքները և օգտագործել աշխարհաքաղաքական կապիտալը, որպեսզի արգելի Հայաստանի համար Վուդրո Վիլսոնի նախատեսած տարածքային վերականգնումն ու փոխհատուցումը:

Թուրքական պետությունը, չկրելով պատասխանատվություն մի ամբողջ ազգ ոչնչացնելու համար, շարունակում է քաղել հանցագործության իր հարուստ պտուղները: Այդ պետության առաջնորդները, ովքեր աշխարհի կողմից խրախուսվում են իրենց անգործության համար, այսօր փորձում են կիրառել լռեցնելու քաղաքականությունը` արգելելով Միացյալ Նահանգներին և այլ երկրների կառավարություններին խոսել այս ոճրագործության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել