Վաղը սպասվում է ձյուն. հնարավոր է մերկասառույցLife.panorama.am-ը գրում է․

Օդերևութաբաններն զգուշացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ գիշերը ժամը 00:00-ից, մեր հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, հովտային շրջաններում` անձրևի: Տեղումների հետևանքով որոշ ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

 

Իսկ ընդհանրապես նոյեմբերի 23-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, իսկ 24-ից 27-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և արևելյան շրջաններում` ձյան տեսքով: Հարավարևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի: Օդի ջերմաստիճանը 24-ին և 25-ին հատկապես արևելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով:

Իսկ առաջիկա օրը՝ նոյեմբերի 23-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -3…+2, ցերեկը՝ +2…+5, նախալեռներում գիշերը` +1…+3, ցերեկը՝ +6…+9, Արարատյան դաշտում գիշերը` +2…+4, ցերեկը՝ +7…+10, Սյունիքի հովիտներում գիշերը` +4…+6, ցերեկը՝ +8…+10, Արցախում գիշերը՝ 0 … +3, ցերեկը՝ +5 … +8 աստիճան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել