pic031in.am-ը գրում է․

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Թուրքիայում հայտարարել է, որ սիրիացի փախստականներին որպես օգնություն կտրամադրեն ևս 135 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը:

Գումարը նախատեսվում է հատկացնել Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայում և հարակից երկրներում ապաստան գտած փախստականների կարիքների ապահովմանը:

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ սիրիացի փախստականների թիվն արդեն հասել է 1.6 միլիոնի: Մինչ այժմ ԱՄՆ-ը փախստականներին օգնելու համար տրամադրել է 3 միլիարդ դոլար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել