Արցախցի զինվորականների  գործողության ընթացքում հակառակորդը երկու զոհ է ունեցել, արցախյան կողմից կորուստներ չկան (ռեպորտաժ)ArmeniaTV.am-ը գրում է.

Ադրբեջանը, նոյեմբերի 12-ից ի վեր անհաղորդ էր միջազգային կառույցների, դեսպանների ու Հայաստանի խաղաղության ու մարդասիրության կոչերին և լկտիաբար հայտարարում էր, թե իր կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների մարմինները կփոխանցի այն ժամանակ, երբ կցանկանա: Թշնամու անմարդկային վերաբերմունքը արժանի պատասխան ստացավ. նոյեմբերի 22-ի գիշերը ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների օպերացիայի արդյունքում անձնակազմի աճյունները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր տարհանվել են:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով: Նրանց մարմինները հանձնվել են հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել