ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաներ և ժամկետային զինծառայողներ են պարգևատրվել (լուսանկարներ)Panorama.am-ը գրում է.

Հետախույզի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամասերից մեկում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում` նվիրված Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին:

Զորամասի շարահրապարակում հատուկ նշանակության զորամասի զինանձնակազմին ողջունել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով բոլոր հետախույզներին մասնագիատական տոնի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորելով հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի տարիներին, փաստել է, որ այսօր էլ հատուկ նշանակության ստորաբաժանումները լավագույնս իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները և օրըստօրե կատարելագործում մարտական պատրաստականությունը և վարպետությունը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Տոնական միջոցառումը շարունակվել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով: 
Միջոցառման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառյության, մասնագիտական բարձր հմտությունների համար ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շարք սպաների և ժամկետային զինծառայողների պարգևատրել է գերատեսչական մեդալներով և շնորհակալագրերով:

Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այժմ հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան: Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈՒ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել