Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նկարահանվում է պարսկական ֆիլմումLife.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը պատրաստվում է նկարահանվել պարսկական բազմասերիանոց ֆիլմում: Ռեժիսորն է պարսիկ Ֆերեյդուն Ջեյրանը: ԴերասանուհինLife.panorama.am-ին տեղեկացրեց, որ իր մասին ռեժիսորին տեղեկացրել է նրա օգնականը, ով իրեն նախորդ տարի տեսել է «Անուշ» ներկայացման մեջ. «Դեռևս իմ կերպարի մասին շատ բան չեմ կարող ասել: Բայց դերը հետաքրքիր է նրանով, որ երեք լեզուներով պետք է խոսեմ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Անգլերենի հարցում մի քիչ թերանում եմ, այդ պատճառով ավելի շատ եմ աշխատելու, որ արհեստական ոչինչ չլինի: Պրոֆեսիոնալ խումբ է հավաքվել ու կարծում եմ, հրաշալի ֆիլմ կլինի»: 

 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել