Հնդկաստանում 7-ամյա աղջկա բերանից բժիշկները հեռացրել են 202 ավելորդ ատամ: Նյու Դելիում բնակվող աղջիկը մորը բողոքել է ատամից ցավից: Տեսնելով դեմքի ներքևի հատվածի ուռուցքը՝ մայրը դստերը տանում է ատամնաբույժի մոտ՝ ենթադրելով, թե ցավը կվերանա կաթնատամը հեռացնելով: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա չափազանց սխալվել է:

Բժիշկները փոքր աղջկան ուղարկում են ռենտգեն ստուգման, որի հիման վրա ախտորոշում են օդոնտոմ՝ ուռուցք, որն առաջանում է ատամների հյուսվածքների արատից: Երբ մայրը հետաքրքրվում է, թե ինչն է խնդիրը, մասնագետներն առանց մանրամասնելու հայտնում են, որ իր դստեր բերանում աճել է 202 ավելորդ ատամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել