Արհեստագործական ուսումնարանների նկատմամբ վստահությունը նվազել է. Ա. ԲաշխյանPanorama.am-ը գրում է․

«Հայաստանի քոլեջներն ու արհեստակագործական ուսումնարաններն իրենց շենքային պայմաններով, գույքով անմխիթար վիճակում են: Բացի այդ, արհեստագործական ուսումնարաններն իրենց կրթության որակով հավատ չեն ներշնչում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: 

Նրա խոսքով, արհեստագործական ուսումնարանների գույքը դեռևս խորհրդային շրջանի ժամանակաշրջանինն է, դրանք չեն թարմացվել, եթե անգամ թարմացվել են, ապա տարածված մի քանի մասնագիտությունների գծով, բայց ոչ այն մասնագիտացումների գծով, որի կարիքը կա, օրինակ՝ վերելակի մասնագետներ, շինարարության ոլորտում մասնագիտություններ, վարորդներ:

«Վերելակների գծով մասնագետների մեծ կարիք կա, բայց չգիտեմ, որտեղ են նրանց պատրաստում»,- ասաց Ա. Բախշյանը:

Նա նշեց, որ ուսումնարանները պետք է համալրվեն լավ մասնագետներով, ովքեր հասկանում են ոլորտից: Օրինակ Ա. Բախշյանն ասաց, որ արհեստագործական ուսումնարաններից մեկի տնօրեն է նշանակվել մանկապարտեզի վարիչ, մի դեպքում՝ դասվար, մեկ այլ դեպքում էլ՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մի հարկահավաք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել