MyPage.am-ը գրում է․

MyNews-ը ներկայացնում է մինչև 13 տարեկան փոքրիկ լեդիների, ովքեր հայտնի են դարձել իրենց գեղեցկության շնորհիվ:

Կրիստինա Պիմենովա

Кристина Пименова

Այս փոքրիկն իր fashion-կարիերան սկսել է 3 տարեկանից, դառնալով President kids գործակալության աստղը: Երկար վարսերն ու խորունկ աչքերը հմայեցին Արևմուտքը. երկու տարվա ընթացքում փոքրիկ աղջիկը նկարահավել է ավելի քան 15 գովազդային հոլովակներում, այդ թվում այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են Prada, Burberry և Pitti Bimbo:

Մակկենզի Կրիստին Ֆոյ

Маккензи Кристин Фой

Խարիզմատիկ մոդելին բոլորը ճանաչում են վամպիրների մասին ֆիլմից. նա Էդվարդի և Բելլայի դուստրն է: Ֆիլմի թողարկման ժամանակ աղջիկը 12 տարեկան էր: Նա նկարահանվել է Guess Kids, Garnet Hill, Polo Ralph Lauren ապրանքանիշերի գովազդային արշավներում:

Տիլան Բլոնդո

Тилан Блондо

Իր առաջին հոնորարը փոքրիկ մոդելը ստացել է 4 տարեկանում: Երբ ֆրանսուհին 10 տարեկան էր, նրա ոչ մանկական ֆոտոսեսիան, որտեղ նա ոսկեգույն զգեստով և բարձրակրունկներով էր, մեծ աղմուկ բարձրացրեց: Լուսանկարչին մեղադրեցին մանկահասակների այլասերության մեջ: Բայց սկանդալը չխանգարեց փոքրիկին էլ ավելի հայտնի դառնալ:

Իդեն Վուդ

Иден Вуд

Գեղեցկության մրցույթներում 300 հաղթանակները շատ բան են ասում: Վեց տարեկանում փոքրիկ մոդելը հստակ որոշում կայացրեց, որ էլ չի ցանկանում աշխատել: Փոխարենը նա մտադիր է անկողնային սպիտակեղենի Eden բրենդ ստեղծել:

Դրիշտի Դահալ

Дришти Дахал

Կատմանդուի 12-ամյա բնակչուհին կրում է Little Miss Universe 2014 տիտղոսը:

Սաբիրա Կիտաևա

Сабира Китаева

Քչերը գիտն, որ Դրիշտիին իր տիտղոսը հենց Սաբիրան է փոխանցել՝ Little Miss Universe 2013-ը: Ամեն դեպքում Սաբիրան մտադիր չէ շարունակել մոդելի կարիերան և ցանկանում է ծնողների նման բժիշկ դառնալ:

Լանեա Գրեյս

Ланея Грейс

Կանաչաչյա գեղեցկուհին արդեն հասցրել է դառնալ H&M և GAP ապրանքանիշների մանկական հավաքածուների դեմքը և նկարվել շվեդական Avicii խմբի Wake Me Up տեսահոլովակում:

Անաստասիա Բեզրուկովա

Анастасия Безрукова

Փոքրիկն իր կարիերան սկսել է չորս տարեկանում և մի քանի տարվա ընթացքում դարձել Եվրոպայի ամենապահանջված մոդելը: Իր 8 տարեկանում նա աշխատում է արտասահմանում և համագործակվում Incanto, Pinco և Moschino բրենդների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել