Ladynews.am-ը գրում է․

Թարթիչներն ունեն սնուցման և խնամքի կարիք նույնքան, որքան մազերը: Դրանց խնամքի մասին պետք է մտածել քնից առաջ` դիմահարդարանքը մաքրելուց հետո:

Թարթիչների աճը խթանելու համար օգտակար է ցանկացած վիտամինացված զանգված`չիչխանի, մասուրի յուղերը, հնդյուղը` A վիտամինի մի քանի կաթիլի կամ գազարի հյութի հետ միասին:

Փորձված բաղադրատոմսեից է հնդյուղի և ռոմի խառնուրդը` վերցված հավասար չափաբաժիններով:

Բարենպաստ ազդեցություն են ունենում նաև նուշի, խաղողի կորիզների, հնդյուղի, ցորենի ծիլերի, վարդի, կտավատի սերմի յուղերի խառնուրդները: Տնային պայմանններում կարելի է խառնուրդ պատրաստել ինչպես նշված բոլոր յուղերից, այնպես էլ դրանցից 2-3-ից` ըստ ընտրության: Յուղերը վերցվում են հավասար չափաբաժիններով: Եթե վարդի յուղը եթերային է, ապա խառնում ենք մի քանի կաթիլ:  

Նուշի յուղը խթանում է թարթիչների աճը: Վարդինը` դադնդաղեցնում ծերացման գործընթացը և չեզոքացնում կոպերի մաշկի գրգռվածությունը: Հնդյուղը նույնպես նպաստավոր ազդեցություն է ունենում թարթիչների աճի վրա, լավացնում է կառուցվածքը և խոչընդոտում դրանց թափվելը: Այդպիսի խառնուրդը խոնավացնում է, սնում թարթիչները և կոպերի մաշկը, նպաստում թարթիչների աճին և կանխում դրանց թափվելը: Հրաշալի կերպով մաքրում է աչքերի ներկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել