Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրած խորհրդակցությունն ավարտվեց, որը տևեց գրեթե կես ժամ:

Նշենք, որ ԱԺ նախագահը հրավիրել էր բոլոր խմբակցություններին՝ քննարկելու 12 կետերի հետ կապված հարցերը: Խորհրդակցության հրավերը ՀԱԿ խմբակցությունը չէր ընդունել:

Հանդիպումից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ որևէ բովանդակային հարց չի քննարկվել: «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ հակիրճ պատասխանեց. «Որևէ բանակցություն տեղի չի ունեցել»:

Քննարկմանը մասնակցած «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ քննարկվում էր 12 կետերի հետ կապված քայլերը կազմակերպելու հարցը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի, և քննարկման ու ֆորմատի շուրջ կասենք մեր կարծիքը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել