«Տևական ժամանակ է, ինչ ՀՀ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնում են իրենց ոլորտում առկա խնդիրների մասին, սակայն արձագանք չկա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել 18 ջերմոցային տնտեսություն: Ջերմոցների մեկնարկային գինը կազմում է 22 մլն 225 հազար 725 դրամ:

Մեր տեղեկություններով՝ ջերմոցների սեփականատերերն անցած ձմռանը վնասներ կրելուց և պարտքեր կուտակելուց հետո իրենց գույքը գրավադրել են բանկերից մեկում, բայց այդպես էլ չեն կարողացել վարկերը մարել: Արդյունքում բանկը դիմել է դատարան՝ ջերմոցատերերից իր պարտքը բռնագանձելու պահանջով: Պահանջը բավարարվել է»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել