Կիտրոն. ազնվազարմ պտղի բացառիկ բուժիչ հատկությունները168.am-ը գրում է․

Բուժիչ նամակներ

Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժիչ նպատակներով։ Կիտրոնենու ճյուղերը և տերևները պարունակում են եթերային յուղ։ Տերևները հարուստ են C վիտամինով` մինչև 880 մգ` 100 գ հումքի մեջ։ Պտուղը պարունակում է ֆլավոններ, գլիկոզիդներ, պեկտինային նյութեր, կումարին, եթերային յուղ, մինչև 90 մգ C վիտամին, ռուտին, 4-6% օրգանական թթուներ, 2-4 % շաքարներ։

Պտղի սերմը պարունակում է ճարպեր և բուժիչ հատկություններ ունեցող դառնանյութ, որը կոչվում է լիմոնին։ Հյութը պարունակում է կարոտին, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու (C)։ Պտղամիսը պարունակում է սպիտակուց, ածխաջրեր, գլյուկոզա, բջջանք։ Պտղում պարունակվող կալիումը և մագնիումն օգտակար են սրտին, կալցիումը` ողնաշարին և հոդերին, իսկ երկաթը կանխարգելում է սակավարյունության զարգացումը։ Պտուղը պարունակում է նաև պղինձ, մարգանեց և ցինկ, որոնք ուժեղացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, ֆոսֆոր և այլն։ Խորհուրդ։ Առավել օգտակար է հարթ և բարակ կեղևով կիտրոնը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել