1in.am-ը գրում է․

Screen-Shot-2013-05-22-at-21.10

Բրիտանական Spice Girls փոփ խմբի Wannabe դեբյուտային սինգլը Մեծ Բրիտանիայում ամբողջ պատմության ամենաճանաչելի երգն է: Այսպիսի եզրակացության է հանգել հետազոտողների խումբը փորձի ընթացքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Hooked on Music ինտերակտիվ հարցման մասնակցիներին առաջարկվել է լսել հետպատերազմյան Բրիտանիայի հայտնի հիթերի հավաքածու: Մի քանի վայրկյան լսելուց հետո նրանց խնդրել են գուշակել երգը:

Spice Girls-ի հիթը ճանաչելու համար լսողներին հարկավոր է եղել ընդամենը 2,3 վայրկյան, երբ լսողները միջինը գուշակում էին երգերը 5 վայրկյանում:

Երկրորդ ամենաճանաչելի երգը դարձել է Լու Բեգի Mambo No. 5 սինգլը:

Եռյակը եզրափակում է ամերիկյան The Survivor խմբի Eye Of The Tiger երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել