Life.panorama.am-ը գրում է․

Նարբե Պողոսյանը պատմել է իր ու Աստղիկի  քրոնիկ «հիվանդության» մասին

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանը և Աստղիկ Ալավերդյանը ամանորից հետո պատրաստվում են անցնել ստեղծագործական ռիթմին: Նարբեի խոսքերով՝ իրենք հեռուստատեսային քրոնիկ հիվանդությամբ ենք տառապում. թեև ժամանակ առ ժամանակ հիասթափվում, բայց միևնույն է, հեռուստաաշխարհից հրաժարվել չեն կարողանում: «Քանի որ հիմա Աստղիկը զբաղված է փոքրիկով, ամանորից հետո գեղեցիկ անակնկալով կներկայանանք: Միայն կարող եմ ասել, որ նոր նախագիծը խաղարկային ձևաչափի մեջ չի լինի, հասցրել ենք 9 տարվա մեջ այդ ոճից հոգնել: Այժմ մի քանի տարբերակ ենք քննարկում, բայց թե որը կյանքի կկոչենք, չգիտեմ».-Life.panorama.am-ին հայտնեց դերասանը:

Ինչ վերաբերում է ամուսինների ընտանեկան բիզնեսին՝ հարսանյաց հանդեսներին, միջոցառումների կազմակերպմանը, ապա, ըստ դերասանի, գործերը շատ լավ են ընթանում: Ամենակարևորը՝ պատվիրատուները դժգոհ չեն կենտրոնի ծառայությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել