Tert.am-ը գրում է․

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նիկոլայ Ռիժկովի հայտարարությունը, թե Ղրիմը հնուց ի վեր ռուսական հող է, մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի, և եթե այն հայկական կլինի, ապա իրենք միայն ուրախ կլինեն, որ այն նույնպես կարող է դառնալ ԵՏՄ անդամ, ասաց. «Ռիժկովը ղալլաթ է արել, որ նման բան է ասել»:

Սակայն միևնույն ժամանակ, բանաստեղծը գտնում է, որ Հայաստանն առանց Ռուսաստանի ապրել չի կարող: «Անկախ նրա հայտարարությունից՝ ռուսական կողմի բոլոր այցերը Հայաստան դրական են, իսկ Ռիժկովը Հայաստանի բարեկամն է: Հայաստանը մի կաթիլ է մուսուլմանական օվկիանոսում, և հիմա մենք պետք է աղոթենք, որ Ռուսաստանը չթուլանա և շատ լավ է, որ մեր ու Ռուսաստանի շահերը համընկել են»,- նշեց Արտեմ Հարությունյանը:

Ասուլիսին մասնակից երաժիշտ Արտավազդ Բայաթյանն էլ ասաց, թե Ռուսաստանի իշխանությունները միշտ էլ առանձնացել են իրենց իրարամերժ արտահայտություններով: «ՌԴ-ն անընդհատ ասում է՝ սա այլ հարց է, նա այլ հարց է: Հիմա էլ ասում է Ղարաբաղի հարցը տարբեր է Ղրիմից, ինչո՞վ է տարբեր: Սա այն կերն է, որով մեզ միշտ կերակրում են, իսկ մենք կշտանում ենք»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել