Operativ.am-ը գրում է․

Մի բան է, որ մենք գիտենք մեր թերությունները, մեկ այլ բան է, երբ դրսից են մեզ դա ասում: Սա անարգանք ու վիրավորանք է: Եթե անգամ սրանում ճշմարտություն կա, ապա ասելիքը պետք է բարեկիրթ ձևով ասվի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարությանը` Հայաստանում ռուսերենի իմացության վերաբերյալ: Վերջինս ընդգծել է, որ ռուսերենը պետք է ընդունել Հայաստանում որպես երկրորդ լեզու:

«Ես դեմ եմ այլալեզու կրթությանը հայկական դպրոցներում: Այժմ մեր դպրոցներում  թե′ ռուսերենի, թե′ անգլերենի և թե′ հայերենի ուսուցման խնդիր կա: Դպրոցը պետք է այնպիսին կրթություն տա, որ մեր երեխաները դժվարություններ չունենան լեզվով խոսելիս, բայց մեր դպրոցները նման որակ չեն ապահովում: Պահանջները մի բան են, մինչդեռ պետք է կարողանալ եղած հնարավությունները ճիշտ օգտագործել»,-նշեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել