Life.panorama.am-ը գրում է․

Դիտոլոգը՝ բուսակերության դրական և բացասական կողմերի մասին

Բուսակերությունը լայնորեն տարածում ունի ամբողջ աշխարհում: Հայաստանում բուսակերության տարածվածության վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, սակայն մեզ մոտ նույնպես բուսակերների թվի ավելացման միտում է նկատվում: Որո՞նք են բուսակերության դրական և բացասական կողմերը: Բուսակերությունը, հատկապես երկարատև ժամանակահատվածով, ոչ բոլոր մասնագետներն են ընդունում:

Դիետոլոգ Բամինե Բաղրամյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարելի օրգանիզմը զրկել այն նյութերից, որոնք կան կենդանական ծագման աննդամթերքում: «Կան անփոխարինելի սպիտակուցներ, որոնք մենք ստանում ենք կենդանական մթերքից: Բացի այդ, կենդանական ծագման սննդամթերքն առավել հարուստ կալորիականություն ունի: Իհարկե, կան բուսական ծագման սննդատեսակներ, որոնք կարող են փոխարինել կենդանական ծագման ուտելիքներին, օրինակ, սունկը: Բայց, այստեղ խնդիրը քանակի մեջ է: Այսինքն՝ այդ պարագայում պետք է բուսական ծագման սննդի քանակն այնքան ավելացնել, որ կարողանանք ստանալ անհրաժեշտ սննդանյութերը »,-ասաց նա:  Ամեն դեպքում, մասնագետը գտնում է, որ այն ամենն ինչ կա բնության մեջ,ստեղծված է մարդու համար: Նրա կարծիքով, մսից, կենդանական ծագման սննդից հրաժարվելը սխալ է: «Եթե մարդու օրգանիզմը ստեղծված է այնպես, որ կարող է մարսել և բուսական, և կենդանական ծագման մթերքը, ուրեմն պետք է օգտագործել: Ամեն մեկն իր տեղն ունի: Երկարատև բուսակերությունն անդրադառնում է և ֆիզիկական, և մտավոր զարգացման վրա: Ինչ-որ հիվանդության սկիզբ լինելու կամ որևէ օրգանի գործառույթի խանգարման մասին սխալ կլինի ասել, բայց կարող ենք ասել, որ այն ընդհանուր թուլության կարող է բերել»,-ասաց մասնագետը: Նա ավելացրեց, որ ամեն դեպքում կարճատև բուսակերությունը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար, նպաստում է շլակներից մաքրմանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել