Հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող` «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանը Կենտրոնի դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նշված դատարան Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Քիչ առաջ նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց գլխավոր դատախազության միջնորդությունը և Ա. Սողոյանը 30 օրով վերցվեց կալանքի: Դատավորը մերժել է նաև նրա փաստաբանի միջնորդությունը` գրավի դիմաց ազատ արձակելը: ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Սողոյանը դատարան էր բերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության մեծ թվով աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի բակում էին գտնվում նաև Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ, որոնք հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով մեքենաներով էին: Դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում դատական կարգադրիչները, ստորաբաժանման պետ` Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Դատարանի բակում էր կայանված նաև Ա. Սողոյանին պատկանող Lexus մակնիշի 22 QQ 002 համարանիշի ավտոմեքենան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել