Galatv.am-ը գրում է.

Այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի Հորդանան կատարած այցի հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև  ներկուսակցական հարցեր, մասնավորպես 2015 թվականի բյուջեի նախագիծը:

Շարմազանովը նշեց, որ նիստի ժամանակ փոխվարչապետի թեկնածուների հարց չի քննարկվել:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 16-ին` կառավարության նիստի ժամանակ հրաժարական էր տվել, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Արմեն Գեւորգյանը դարձել է բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել