225c2d93-240f-393d-b18a-990528e5db341in.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան լիովին ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է Goal.com-ը:

- Հավաքականի հանդիպումներից հետո Դիեգո Կոստան չէր կարող օգնել մեզ: Հիմա նա ապաքինվել է, և կարող է մասնակցել մեր հանդիպումներին:

Դա լավ է մեզ համար, քանի որ մեր տրամադրության տակ կար ընդամենը մեկ հարձակվող:

Ես դեմ չեմ լինում այն ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում են հանդես գալ իրենց հավաքականներում: Ես իրավունք չունեմ նրանց առաջ արգելք դնել,- հայտարարել է Ժոզե Մոուրինյոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել