10 մլրդ 25 մլն 500 հազար դրամ՝ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համարPanorama.am-ը գրում է.

2015 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 10 մլրդ 25 մլն 500 հազար դրամ , որից` 7 մլրդ 560 մլն 700 հազար դրամ (բյուջետային ծրագրերի համար, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրին նախատեսվում է ուղղել 2 մլրդ 464 մլն 800 հազար դրամ:

2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված կլինի ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և վարկերի մատչելիությանը: Հետևողական աշխատանքներ կիրականացվեն առավել անբարենպաստ պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման և նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսավարման ձևերի զարգացման ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել