Շվեցարացի լրագրողը ներողություն է խնդրել ՀՖՖ-ից և Բեռնար ՇալանդիցArmlur.am-ը գրում է.

Օրեր առաջ շվեցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ, որում անդրադարձ էր արվել Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Հարցազրույցում, մասնավորապես, նշվել էր, որ ըստ Շալանդի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի չորրորդ դիվիզիոնի մակարդակի էր (première ligue suisse) և նույնիսկ երրորդ դիվիզիոնի (promotion ligue) մակարդակի չէր. հայտնում է ՀՖՖ-ն: Հարցազրույցը, բնականաբար, որոշակի տարակուսանքներ էր առաջացրել: Այսօր շվեցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականի մարզական խմբագիր Շումի Ռենոն պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որում գրված է: «Ես լսել եմ, որ Բեռնար Շալանդի հետ իմ հարցազրույցը LeMatin.ch կայքում առաջացրել է որոշ քննարկումներ: Ես ներողություն եմ խնդրում ձեզնից և Բեռնար Շալանդից, որովհետև ես սխալ եմ հասկացել որոշ բառեր: Ես հուսով եմ, որ բոլոր տեսակի թյուրըմբռնումները կմնան անցյալում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել