1in.am-ը գրում է.

Сотрудник-признался-в-существовании-инопланетян

Lockheed Martin ընկերության նախկին ավագ գիտաշխատող Բոյդ Բուշմանը մահից առաջ հայտարարել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն և պարբերաբար լինում են Երկրի վրա: Որպես ապացույց` նա մի քանի լուսանկար է ցուցադրել, գրում է RT-ն: YouTube կայքում տեղադրված տեսագրությունում գիտնականը մանրամասն պատմում է նրանց մասին:

Բուշմանը վստահեցրել է, որ անձամբ է հանդիպել այլմոլորակայինների հետ և նրանց նույնիսկ խնդրել է Երկրից տեսախցիկ տանել իրենց հետ: Բուշմանը նաև հայտնել է, որ 1947-ին ամերիկյան «Մոգուլ» գաղտնի ծրագրի շրջանակներում ստեղծված մետեոզոնդի կործանումը եկվորների ձեռքի գործն է:

Ամերիկացու խոսքերով` այլմոլորակայինները կարող են ապրել 200 տարուց ավելի: Ողնաշարի փոխարեն նրանք երեք աճառ ունեն, ինչպես նաև ավելի քիչ կողոսկրեր, քան մարդիկ: Փոխարենը նրանք կարողանում են մտքեր կարդալ: Գիտնականի խոսքերով` կան բարի և չար այլմոլորակայիններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել