1in.am-ը գրում է.

1341229170_petrushki.net_chto-takoe-chesotka

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու է առողջության համար վտանգավոր քորել մաշկի քոր եկող հատվածը: Բանն այն է, որ այդ դեպքում ուղեղը սերոտոնին կարող է արտադրել, որի պատճառով տհաճ զգացողություններն ավելի ուժեղ են դառնում: Ուսումնասիրության արդյունքները ներկայացված են Neuron ամսագրում:

«Ուղեղը ստանում է ազդանշանները և արձագանքում դրանց` արտադրելով սերոտոնին նեյրոմեդիատորը, որն օգնում է հաղթահարել ցավը: Այդ նյութը, սակայն, հայտնվելով ողնուղեղում, քիչ չէ, որ «սխալ ուղի է բռնում», նաև ցավի նեյրոնների փոխարեն ռեակցիայի մեջ է մտնում նյարդային բջիջների հետ, որոնք ավելի են ուժգնացնում քորի զգացողությունը»,- ասել է հետազոտության հեղինակ Չժոու-Ֆեն Չենը: Սա է ապացուցել նաև մկների վրա կատարված գիտափորձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել