Protestant.am-ը գրում է․

Աղմկահարույց լրագրող և Ժաննա Ֆրիսկեի բարեկամ Օթար Քուշանաշվիլին պատմել է, որ երգչուհին դարձել է խորը հավատացյալ:

Ներկայումս նա միայն հավատի մեջ է գտնում ապրելու և ապաքինվելու զորությունը:

Հավատի շնորհիվ Ժաննան դարձել է ուժեղ և ինքնավստահ: Գլխուղեղի քաղցկեղի երկարատետև և հյուծիչ բուժումներից հետո հանրահայտ երգչուհի և միլիոնավոր մարդկանց սիրելի Ժաննա Ֆրիսկեն վերջապես վերադարձել է Մոսկվա: Տանը Ժաննան անմիջապես սկսել է վերականգնել իր ֆիզիկական վիճակը:

Օթարը պատմել է, որ ինքը ժաննայի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել մոտ մեկ ամիս առաջ և ցնցված է հավատի նկատմամբ նրա վերաբերմունքից: Լրագրողի խոսքերով՝ Ժաննան ինքն է սկսել խոսակցությունն այդ մասին և ասել է, որ նախկինում չէր էլ պատկերացնում, թե որքան ուժ կարելի է կորզել հավատքից: Ժաննան ասել է, որ մշտապես աղոթում է, և եթե նախկինում ինքն ուղղակի արտասանել է այդ բառերը, ապա այսօր նա զգում է բառացիորեն ամեն տառը:

Հիշեցնենք, որ 40-ամյա երգչուհու մոտ երկար սպասված որդու՝ Պլատոնի ծնվելուց հետո գլխուղեղի քաղցկեղային ուռուցք են ախտորոշել, որն արդեն վիրահատման ենթակա չէ: Ժաննան սկսել է բուժվել աշխարհի լավագույն կլինիկաներում, իր մարմնի վրա զգալով բազմաթիվ ավանդական դեղերի, այդ թվում՝ ժամանակաից նանո-պատվաստուկների ազդեցությունը: Հենց այդ պատվաստուկներն էլ բեկումնային են եղել հիվադության համար և Ժաննա սկսել է ապաքինվել: Երգչուհին բուժվել է Գերմանիայում, Ամերիկայում, իսկ Չինաստանում բուժման վերջին փուլն անցնելուց հետո վերադարձել է Մոսկվա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել