Ladynews.am-ը գրում է․

Կնոջ կողմից մեքենա վարելն այսօր շատ տարածված երևույթ է: Թեև տղամարդիկ ոչ մի կերպ չեն հաշտվում այդ մտքի հետ, հորինում են բազմաթիվ անեկդոտներ, միևնույն է` կին վարորդները օրեցօր ավելանում են, ավելին, արդեն ինքնուրույն են լուծում մեքենայի անսարքության հետ կապված խնդիրները: Ահա այստեղ հարց է առաջանում, ո՞վ է ավելի լավ վարում «երկաթյա նժույգը»:

Ներկայիս մեքենաների ղեկերը թույլ են տալիս դրանք շրջել անգամ մատով, մեքենաները դարձել են առավել հարմարավետ և ապահով, իսկ դրանց վերանորգման ծառայություններ մատուցող կազմակերպությունները վարորդներին ազատել են մեքենան ինքնուրույն կարգի բերելոււ խնդրից: Բացի այդ, բոլոր նշանավոր մակնիշների մեքենա արտադրող ձեռնարկություններն թողարկում են կնոջ մարմնի կազմվածքին հարմար մեքենաներ:

Այնուամենայնիվ տղամարդիկ նախկինի նման շարունաում են բացասաբար վերաբերվել այն հանգամանքին, որ կանայք վարում են ավտոմեքենա: Նրանց կարծիքով կանայք, հատկապես, եթե մեքենայում նստած է նրանց ազգականուհին կամ ընկերուհին, շատ են զրուցում և շեղվում ավտոմեքենան վարելիս: Ինչպես վստահեցնում են տղամարդ վարորդները, կայք, հայտնվելով վթարային վտանգավոր իրավիճակում, խուճապի են մատնվում և բաց են թողնում ղեկը ժամանակին շրջելու ու վթարից խուսափելու պահը: Տղամարդիկ նաև պնդում են, որ կանայք լավ չեն կայանում ավտոմեքենան, հատկապես` ետընթաց երթի կամ զուգահեռ կայանման ժամանակ:

Կանայք էլ իրենց հերթին պնդում են, որ տղամարդիկ վարում են ագրեսիվ և արհամարհում են մյուս վարորդներին: Եվ հետո` երիտասարդ վարորդները կանանցից առավել հաճախ են խախտում երթևեկության կանոններն ու ղեկին շատ վտանգավոր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել