Ադրբեջանցի «КВН»-շիկի բնակարանում 174 կգ թմրանյութ են հայտնաբերելLife.panorama.am-ը գրում է․

Մոսկովյան շրջանի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում բնակարաններից մեկում հայտնաբերել են 174 կգ թմրանյութ: Օպերատիվ գործողությունների շրջանակում իրավապահ մարմինների ծառայողները ձերբակալել են 6 մարդ, այդ թվում՝ խմբի ղեկավարին, տեղեկացնում է Lifenews-ը: Թմրանյութը բաշխված է եղել 700 փաթեթների մեջ և ընդհանուր առմամբ, արժեքը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը լրատվամիջոցին ասել է, որ հանցագործները ապրանքը տեղափոխել են Աֆղանստանից, բանանի արկղերով մրգերի հետ միասին: Ըստ լրատվամիջոցի, «ապրանքը» հայտնաբերվել է Ուրախների և հնարամիտների ակումբ («КВН») խաղի «Парни из Баку»  ադրբեջանական թիմի անդամ Իլգար Իմանովի բնակարանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել