Ուսուցիչները չեն ստիպում գրքեր գնել. ԱշոտյանSlaq.am-ը գրում է․

Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն ԱշոտյանըԿառավարությունում լրագրողներին հայտարարեց, որ դպրոցի ուսուցիչները ծնողներին չեն ստիպում երեխաների համար նոր գրքեր գնել:

«Տեղեկություններ այն մասին, որ ուսուցիչները ծնողների նկատմամբ ճնշում են գործադրում, ես չունեմ»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, պետք չէ խառնել դպրոցական դասագրքերի եւ խանութներում հայտնվող մանկական գրականության բովանդակությունները: Կրթության նախարարությունը, որպես կանոն, չի կարող ծնողներին արգելել գնել այդ գրքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել