julia-roberts-no-plastic-surgery-quote-1-w5401in.am-ը գրում է․

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերթսն առաջադրվել է Women’s Image Network ֆեմինիստական մրցանակի՝ «Սովորական սիրտ» ֆիլմում աշխատանքի համար, որն էկրան է բարձրացել 2014թ. մայիսին: Հաղթողների անունները պաշտոնապես կհայտարարվեն դեկտեմբերի 14-ին՝ Կալիֆոռնիայում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ռայան Մերֆիի «Սովորական սիրտ» դրամայում գործողությունները կատարվում են 1980-ականներին: Նյու Յորքի մի քանի համասեռամոլներ փորձում են իշխանությունների և հասարակության ուշադրությունը գրավել ՁԻԱՀ-ի սկսվող համաճարակին: Ջուլյա Ռոբերթսը մարմնավորել է հաշմանդամ բժշկի, որը գեյերին փորձում է օգնել իրենց իրավունքների և կյանքի համար պայքարում: Գլխավոր դերերում նաև նկարահանվել են Մարկ Ռուֆֆալոն, Մեթ Բոմերը և Թեյլոր Քիթչը:

Ռոբերթսից բացի՝ մրցանակի թեկնածու են դերասանուհի Ջոան Ռիվերզը, «Կրքի անատոմիայի» պրոդյուսեր և հեղինակ Շոնդա Ռայմսը, դերասանուհի Էմմա Ռոբերթսը:

Women’s Image Network-ն ԱՄՆ-ում ամեն տարի շնորհվում է կինոյի հետ կապված անձանց՝ «մարդկանց, որոնք իրենց արվեստի և հանրային գործունեության միջոցով տարածում են գենդերային հավասարություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել