Ladynews.am-ը գրում է․

Spice Girls խմբի նախկին անդամ Վիկտորիա Բեքհեմը, ինչպես երևում է, հաջող կերպով երգչուհու մասնագիտությունը փոխել է մոդելյորի մասնագիտությամբ: Չէ՞ որ հայտնի բրիտանուհու գործերը դիզայներական ոլորտում ընթանում են ավելի քան բարեհաջող:

Այս անգամ Վիկտորիային ճանաչել են Մեծ Բրիտանիայի 2014 թվականի ամենահաջողակ գարծարար: Կորումը նրան շնորհել է Management Today հրատարակությունը:

Վարկանիշները հաշվարկելիս փորձագետները հաշվի են առել ընդհանուր եկամուտը, գործարարի կողմից ստեղծած աշխատատեղերի թիվը և վաճառքի ցուցանիշները:

600x580

Վիկտորիա Բեքհեմի համանուն ապրանքանիշից ստացած եկամուտը վերջին հինգ տարվա ընթացքում աճել է 2900%-ով: Իսկ նրա ընկերության աշխատողների թիվը` հաշված 2008 թվականից` 3233%-ով:

«Նուրբ հոտառությունն ու գործարար ջիղը Բեքհեմին թույլ են տվել գրավել առաջին տեղը»,- նշել է փորձագետ Ֆիլիպ Բերեսֆորդը, ով և կազմել է վարկանիշային ցուցակը:

Ներկայումս նախկին երգչուհու նորաձևության բիզնեսը գնագատվում է 210 միլիոն ֆունտ (մոտ 337 միլիոն դոլար):

Սա նորձևության աշխարհում Վիկտորիայի տաղանդի առաջին նման գնահատանքը չէ: Այսպես, 2011 թվականին նա արժանացել է British Fashion Awards մրցանակին, իսկ նրա նորաձևության հավաքածուն ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել