Tert.am-ը գրում է․

Պատկան մարմինները զբաղվում են Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին օրերս մահացած ուսանողի գործով, իսկ ԵՊՀ-ն ծառայողական քննություն է անցկացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, թե մի երկու օր կտևի, որպեսզի բոլոր փաստաթղթերը նայեն:

«Հանձնաժողովն այսօր առավոտվանից աշխատում է»,-ասաց նա:

Հարցին, թե այնուամենայնիվ, ուսանողը բժշկական թուղթ ունեցե՞լ է, և նշված եղե՞լ է նրա հիվանդության մասին, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Բոլորը մեկ առ մեկ ստուգվում են: Հանձնաժողովը պրոռեկտորի գլխավորությամբ ուսումնասիրում է այդ ամբողջ գործընթացը: Այսօր առավոտվանից նրանք նստած են, և բուժկետերի թղթերն ուսումնասիրվում են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել