Ինչո՞ւ ՌԴ-ն Ղրիմով է ԵՏՄ-ում, ՀՀ-ն` առանց Ղարաբաղի. Հարց ՌիժկովինPanorama.am-ը գրում է․

«Ասեք մեզ` ինչ անենք և մենք կանենք, ձեռքներս ծալած չենք նստի»,-ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում հայտարարեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Ռուսաստանի Դաշնային խորհրդի մասնակցության պատրաստակամությանը:

Նա մասնավորապես հայտարարեց. «Մենք ամենը կանենք, ինչ կախված է մեզնից, որպեսզի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ներկայացված լինեն պատշաճ մակարդակի վրա»:

Ն.Ռիժկովի խոսքով` իրենք չեն կարող լռել, ու կապ չունի, թե ինչ է եղել 15 տարի առաջ` հայտարարություն անպայման պետք է լինի խորհրդարանի անունից:

«Ուղղակի մենք խնդրում ենք ձեզ` մենք ձեր կողքին ենք, բայց մեզ հստակ ուղղություն տվեք, թե որ ուղղությամբ աշխատենք և մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հավելեց նա: Հայկական կողմի համանախագահ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ հարցով անպայման կզբաղվեն:

Նիստին հետևած մամուլի ասուլիսում Ն.Ռիժկովին ուղղված հարց հնչեց` ինչու ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել