Պատկան մարմինների անգործության պատճառով 17-ամյա գերազանցիկ ուսանողուհին հայտնվել է հիվանդանոցում. ո՞վ է պատասխան տալու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 26-ին տեղեկություն էր հրապարակել Շիրակի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդ աղջկա մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանը Գյումրիի բժշկական կենտրոնից «կատատրավմա, զուգակցված փակ ողնաշարային վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք, թոքերի սալջարդ, կողերի բազմակի կոտրվածքներ, աջից՝ անրակի և թիակի կոտրվածքներ» ախտորոշմամբ ռեամոբիլով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Հարություն Մանգոյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ Դիանային հիվանդանոցում ցուցաբերվել է ինտենսիվ թերապիայի և ախտորոշման լիարժեք ծավալ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ նեղ մասնագետների խորհրդատվությունները: Աղջիկը հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում, սակայն այս պահին գտնվում է ծանր կայուն վիճակում: Գիտակցությունը պարզ է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դիանան գերազանցությամբ սովորում է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական բաժնի 1-ին կուրսում: Այդ օրը Գյումրի քաղաքի տոնի հետ կապված նա իր մի քանի կուրսեցիների հետ այցելել է Գյումրի, որպեսզի հերթական օպերատորական նկարահանումները կատարեն: Սիրելով ու տարված լինելով օպերատորական աշխատանքով՝ նա կուրսեցիների հետ այցելում է Գյումրի քաղաքի կենտրոնական այգում գտնվող, դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, սակայն չգործող Հին թատրոնի շենք, ու քանի որ շենքը, ըստ իրենց, իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, ցանկացել են լուսանկարել շենքը: Մի քանի կադրեր անելուց հետո Դիանան բարձրացել է վերև, սակայն, ցավոք, առաստաղը փլուզվել է, և նա մոտ 8 մետր բարձրությունից վայր է ընկել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առաջին կուրսի կինոռեժիսուրայի բաժնի ուսանողներ Ներսես Ավետիսյանը և Մերի Մկրտչյանը, ինչպես նաև առաջին կուրսի օպերատորական բաժնի ուսանող Անի Սարգսյանը նշեցին, որ շտապ օգնությունն օպերատիվորեն է ժամանել դեպքի վայր, իսկ իրենց առաջինն օգնության են հասել շարքային գյումրեցիները և օգնել են, որպեսզի տեղափոխեն Դիանային հիվանդանոց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել