Սարգսյան-Ալիև հանդիպմամբ Ֆրանսիան ամրապնդեց իր դիրքերը ՌԴ-ի ազդեցության ներքո գտնվող երկրներում. Le Monde168.am-ը գրում է․

Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հոկտեմբերի 27-ին Փարիզում միմյանց հետ շփվել են ջերմորեն: Հանդիպմանը ներկա գտնված ֆրանսիացի դիվանագետը թերթին հայտնել է. «Երդվյալ թշնամիներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանկարծ դարձան մտերիմներ, նրանք շատ ջերմ են գտնվել միմյանց նկատմամբ, միմյանց հետ խոսել են «դու»-ով»: Դիվանագետը չի թաքցրել իր զարմանքը երկու թշնամիների նմանատիպ շփումից. «Ո՞վ է արարել այդ հրաշքը: Հնարավոր է՝ Ֆրանսուա Օլանդը, ով Ելիսեյան պալատում նախաձեռնել է երկու առաջնորդների հանդիպումը: Օլանդը փորձել է դիվերսիֆիկացնել քննարկման թեմաները, որպեսզի նախագահները չկենտրոնանան Ղարաբաղյան հակամարտության ցավոտ թեմայի վրա»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել