big_d33cd254e50dc7c56a359e2b2e92c93aAraratnews.am-ը գրում է․

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, մեկնաբանելով այսօր ներկայացված «ՀՀ-ում օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատման» մասին զեկույցը, ասաց, որ այն բավական օբյեկտիվ է կազմվել, չնայած, որ պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով:

«Ծանոթացել եմ զեկույցին, կարծում եմ` բավական օբյեկտիվ զեկույց է: Նույնիսկ` ինչ-որ տեղ նաև զարմանալի, քանի որ չնայած նրանք եկել, Հայաստանում զրուցել են բազմաթիվ մարդկանց հետ տարբեր թեմաներով, ամեն դեպքում, չլինելով հայաստանցի, ըստ էության` բավական լավ պատկերացում են կազմել այդ հարցի վերաբերյալ: Բավական հետաքրքիր զեկույց է, բոլոր կետերը օբյեկտիվորեն նշված են: Իհարկե, շատ թեթև լուծումներ են առաջարկված: Կասեմ ավելին` շատ տեղերում նրբանկատորեն են մոտեցումները, բայց տողատակերում կարելի է հասկանալ, թե նրանք ինչ նկատի ունեն: Քանի որ ԺՀՄԻԳ-ի ներակայացուցիչները իրավունք չունեին ավելի խիստ նկատառումներ ներկայացնելու: Համենայն դեպս, այդ նրբանկատությունից էլ երևում է, թե որոնք են հիմնական խնդիրները»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել