Doctors.am-ը գրում է․

Մեր օրգանիզմն ունի մի շարք յուրահատկություններ, որոնց մասին չենք էլ կասկածում: Գիտնականները շարունակ օրգանիզմի նոր հնարավորություններ են բացահայտում, պարզում օրգանների ու օրգան- համակարգերի առանձնահատկություններ, ֆունկցիաներ: Ծանոթանանք մի քանի հետաքրքիր փաստի:

 

Համի բոլոր երանգները

 

Պարզվում է՝ սննդի համի բոլոր նրբերանգները կարելի է զգալ միայն որոշակի ջերմաստիճանում: Եթե սնունդը տաքացնեք մինչև 24 աստիճան ըստ ցելսիուսի կզգաք համի բոլոր առանձնահատկությունները: Այսպես ձեզնից ոչինչ չի սողոսկի:

 

Արցունք թե՞ ծիծաղ

 

Ասում են՝ ծիծաղելիս մարդը շատ էներգիա է ծախսում: Այո, ճշմարիտ է, սակայն արտասվելիս մարդն ավելի շատ էներգիա է ծախսում: Ծիծաղելիս աշխատում են 17 դիմային մկաններ, լաց լինելիս՝ 43: Ինչպես տեսնում եք՝ տարբերությունն ակնհայտ է:

 

Կենսական հեղուկներ

 

Օրվա ընթացքում օրգանիզմում արտազատման գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում արտադրվում է մոտ 1 լիտր թուք և լեղի, մի քանի լիտր ենթաստամոքսային գեղձի հյութ և մոտ 3 լիտր աղիքային: Կզարմանանք, սակայն եվրոպայում մետաղադրամի նոր տեսակ թողարկելուց առաջ, այն անվտանգության նկատառումներից ելնելով փորձում եմ քայքայել ստամոքսահյութով: Այս տարօրինակ փորձարկումներն իրականում տրամաբանական բացատրություն ունեն. երեխային ստամոքսում պատահական հայտնված օտար մարմիններից 5-ից մեկը մետաղադրամ է:

 

Մազերի մասին

 

Մազերն ու եղունգները ակտիվ աճի ժամանակ ունեն,վաղ երեկոյան ժամը 4-6 ը նրանք ամենից արագն են աճում: Գլխի մազեը կարող են մինչև կես տարի ապրել, իսկ անոթափոսերի, հոնքերի, թարթիչների մազերը 90-120օր: Նախկինում վիրաբույժի վարպետությունը ստուգում էին նրա առաջարկելով մազը մի քանի մասի կիսել նշտարով: 

 

Լյարդի մասին

 

Այս օրգանին ալկոհոլ ճեղքելը ամնեահեշտ է երեկոյան ժամը 6-8ը: Կենտրոնական աֆրիկայի բնակիչները համարում են որ հոգին լյարդում է գտնվում, այս պատճառով Էլ իրենց սննդակարգում օգտագործում են կենդանիների լյարդ, իբր թե հոգին հարստացնելու համար: Կանանց սա չի վերաբերում, չէ որ նրանք անհոգի էակներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել